«Չելսին» պատրաստ կլինի առաջարկ անել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայռի համար, եթե չկարողանա ձեռք բերել Վեսլի Ֆոֆանին «Լեսթերից»:
Ֆոֆանայի համար երեք առաջարկ անելով՝ «Չելսին» դեռ պատրաստ չէ 70 միլիոն ֆունտից ավելին անցնել, մինչդեռ «Լեսթերը» Վեսլեի համար պահանջում է ավելի քան 80 միլիոն ֆունտ:
Ուստի Ֆոֆանի տեղափոխությունը հարցականի տակ է, և դա ստիպում է «կապույտներին» նկատի ունենալ կենտրոնական պաշտպանությունն ուժեղացնելու այլընտրանքային տարբերակներ:
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, «Չելսին» հույս ունի ձեռք բերել Ֆոֆանին, բայց միևնույն ժամանակ դիտարկում է Մագուայռին ձեռք բերելու տարբերակը, որը մրցաշրջանի վատ մեկնարկից հետո հեռացվեց «Յունայթեդի» մեկնարկային կազմից:
Ինքը՝ Հարին, պատրաստ է պայքարել «Յունայթեդում» իր ապագայի համար, սակայն «կարմիր սատանաների» մարզչական շտաբում նա կորցրել է իր անձեռնմխելիությունը։