• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պետին քննադատել է Տիագո Սիլվայի կնոջը

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին քննադատել է «կապույտների» պաշտպան Տիագո Սիլվայի կնոջը՝ սոցցանցերում նրա մեկնաբանությունների համար։

Փետրվարին «Վուլվերհեմպտոնից» կրած տնային պարտությունից հետո Բել Սիլվան՝ Տիագոյի կինը, քողարկված կոչ արեց «Չելսիին» հեռացնել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին «քանի դեռ ուշ չէ»:

Հաջորդ խաղում՝ «Ասթոն Վիլայի» դեմ  Անգլիայի գավաթի խաղում, Սիլվան դուրս մնաց «Չելսիի» մեկնարկային կազմից: Իսկ Բելն ավելի ուշ ներողություն խնդրեց։

Բել Սիլվան ոչ միայն Տյագոյի կինն է և «Չելսիի» երկրպագուն, այլև մեծ մեդիա ազդեցություն ունի, ուստի Պետին գտնում է, որ նրա պահվածքը տեղին չէ:

-Դա հենց այն է, ինչ տեղի է ունենում ժամանակակից ֆուտբոլում: Նա նույնն արեց Տուխելի և շատ այլ մարդկանց հետ:

Բոլորին թույլատրված է կարծիք հայտնել, բայց եթե կինս նման բան աներ, հաջորդ օրը ես խնդիրներ կունենայի հանդերձարանում գտնվող խաղացողների, մարզչական շտաբի, ղեկավարության և սեփականատերերի հետ: Ես հասկանում եմ, որ որոշ երկրպագուներ գոհ եմ նրա արարքից, բայց անձամբ ես գոհ չեմ, «Ես ընդհանրապես երջանիկ չեմ»:

Կրկին, յուրաքանչյուրն ունի ազատություն ասելու այն, ինչ զգում է, բայց դուք պետք է շատ զգույշ լինեք, հատկապես, երբ քննադատում եք գլխավորին և այդպես հանրային տարածքում հարձակվում գլխավոր մարզչի վրա: Ես դա չգնահատեցի: Այն, ինչ նա արեց, ոչ մեկին չի օգնում»,- Betway-ին ասել է Պետին:

Հետաքրքիր փաստեր