• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» վրեժխնդիր եղավ «Բորուսիայից», և դուրս եկավ ՉԼ-ի 1/4 եզրափակիչ

«Չելսին» Դորտմունդում կրած պարտության համար վրեժխնդիր եղավ ու սեփական հարկի տակ 2:0 հաշվով ջախջախեց «Բորուսիային»՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։

«Լիդսի» նկատմամբ վստահ հաղթանակ տանելով՝ «կապույտների» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը մեկնարկային կազմ վերադարձրեց ապաքինված Ռիս Ջեյմսին և Մարկ Կուկուրելային:

Արդեն 2-րդ րոպեին Ստերլինգը հնարավորություն ստացավ միայնակ հայտնվելու դարպասապահի դեմ՝ տուգանային հրապարակի ձախ կողմում, սակայն Ռահիմը լիովին շփոթվեց ու նույնիսկ չկարողացավ հարված կատարել։ Այնուամենայնիվ, անգլիացին խաղից դուրս վիճակում էր ընդունել փոխանցումը։

Տանտերերը սկսեցին ագրեսիվ խաղալ։ Շուտով Ժոաո Ֆելիքսը իր անհատական վարպետության շնորհիվ տուգանային հրապարակում շրջանցեց Նիկլաս Զյուլեին, սակայն նրա ճանապարհին կանգնեց դարպասապահը։

Այս առավելությունը երկար չտևեց։ «Բորուսիան» հավաքվեց։ Հանդիպման 17-րդ րոպեին շատ վտանգավոր դիրքում նշանակված տուգանային հարվածը, ի վնաս «Չելսիի»։ Սակայն Մարկո Ռոյսի հարվածից հետո փայլեց Կեպա Արիսաբալագան:

Մրցակցի այս վտանգավոր հարվածին իպատասխան «ազնվականները» պատասխանեցին Հավերցի հարվածով։ 28-րդ րոպեին տուգանային հրապարակից դուրս բերվող գնդակը իջավ ուղիղ Կայի ոտքին, իսկ նրա շեշտակի հարվածի ճանապարհին կանգնեց միայն ուղղահայաց դարպասաձողը։

38-րդ րոպեին կրկին Ստերլինգը հայտնվեց մրցակցի դարպասապահի առջև միայնակ, սակայն չկարողացավ խաբել դարպասապահին։ Գնդակը հեռացումից հետո հայտնվեց Հավերցի մոտ, ով դարպասաձողից անդրադարձով գրավեց մրցակցի դարպասը, սակայն տանտերերի այս գոլային կոմբինացիայի հենց սկզբում գրանցվել էր խաղից դուրս վիճակ, այդ պատճառով գոլը չեղարկվեց։

«Չելսին» ճնշումը մեծացրեց ընդմիջումից առաջ և ի վերջո սեղմեց մրցակցին։ Բեն Չիլուելի փոխանցումից հետո Ստերլինգն առաջին փորձից չկարողացավ հարվածել, սակայն շարունակեց մնալ գնդակով շրջանցեց իրեն հսկող ֆուտբոլիստին և բացեց հանդիպման հաշիվը՝ 1:0:

Երկրորդ խաղակեսը սկսվեց նրանով, որ Չիլուելի ձախ եզրից կատարած փոխանցման ժամանակ գնդակը դիպավ Մարիուս Վուլֆի ձեռքին։ Սկզբում մրցավարը 11 մետրանոց չէր նշանակել, բայց VAR-ի հետ կապ հաստատելուց հետո, այնուամենայնիվ, փոխեց իր որշումը։ Հավերցը 11 մետրից դիպուկ չգտնվեց, հարվածեց ուղիղ դարպասաձողին, սակայն ֆուտբոլիստները ժամանակից շուտ վազեցին տուգանային հրապարակ, ուստի Կայը հնարավորություն ստացավ կրկնել 11 մետրանոց հարվածը, և այս հնարավորությունը բաց չթողեց իր ձեռքից՝ 2:0:

«Բորուսիան» առաջ անցավ կտրուկ գործողությունների և որոշակի ճնշման տակ կարողացավ գործադրել «Չելսիի» վրա, բայց Կեպան և նրա պաշտպանները հուսալի գործեցին բոլոր իրավիճակներում:

Չելսի – Բորուսիա Դորտմունդ – 2:0 (1:0) ընդհանուր հաշիվ՝ 2:1

Գոլերը՝ Ստերլինգ 43ր, Հավերց 53 (11մետր):

Դեղին՝ Արիսաբալագա, Ֆերնանդես, Չիլուել, Կուկուրելլա – Զյուլե, Վուլֆ, Բելինգհեմ: