«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ եթե «Չելսին» խաղա այնպես, ինչպես երեկ խաղաց, ապա 10-ից 9-ում հաջողության կհասնի:
Լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում` «Սուոնսի»-«Չելսի» հանդիպմանը «ազնվականները» տարվեցին 0:2 հաշվով: Չնայած այս ամենին` Բենիտեսը գոհ է իր թիմի ցուցադրած ֆուտբոլից:
-Եթե հաշվի առնենք միայն հաշիվը, ապա պետք է մտածել, որ մենք շատ վատ խաղացինք: Բայց վերլուծելով խաղը` ամեն ինչ այլ է:
Մենք շատ պահեր ունեցանք և նույնիսկ առաջին խաղակեսում կարող էինք երկու-երեք գնդակ խփել: Մենք անընդհատ հարձակվում էինք, բայց երկու սխալ գործեցինք և պարտվեցինք:
Պետք է ավելի լուրջ մոտենանք գոլային պահերին, բայց այնուամենայնիվ, ես գոհ եմ մեր խաղից: Եթե մենք խաղայինք այս նույն ֆուտբոլը 10 անգամ, ապա 9-ում կհաղթեինք,- նշել է Բենիտեսը: The Guardian