«Չելսին» իր հարձակվող Ֆերնանդո Տորրեսին 15 մլն ֆունտ է գնահատել: Տորրեսի համար, ումից «Չելսին» ցանկանում էր բաժանվել դեռ անցած ամառ, արդեն մի քանի առաջարկ կա:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, երկու տարվա անհաջող ելույթներից հետո «Չելսին» որոշեց վաճառել իսպանացուն: Տորրեսը լոնդոնյան ակումբի համար լուրջ անհաջողություն էր, քանի որ նրան ձեռք բերելու համար «ազնվականները» 50 մլն ֆունտ են ծախսել:
Հաղորդվում է, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը խոստովանել է, որ Տորրեսի ձեռքբերումը սխալ էր: Մի քանի մարզիչ փոխելով էլ Տորրեսը չկարողացավ վերգտնել այն խաղը, որը ցուցադրում էր «Էնֆիլդում»:
Լուրերի համաձայն 28-ամյա իսպանացու համար 15 մլն ֆունտ պատրաստ են վճարել Մախաչկալայի «Անժին» և Մադրիդի «Ատելետիկոն»: