Գրեհեմ Փոթերի հեռացումից հետո առաջին խաղում «Չելսին» ոչ մի նոր բան ցույց չտվեց՝ ոչ-ոքի խաղալով «Լիվերպուլի» հետ՝ 0:0։
«Ազնվականների» մեկնարկային կազմ վերադարձան Վեսլի Ֆոֆանան և Նգոլո Կանտեն՝ փոխարինելով Ռուբեն Լոֆտուս-Չիկին և Միխայիլ Մուդրիկին։
«Կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է «Մանչեսթեր Սիթիից» 4:1 հաշվով կրած պարտությանը` պահեստայինների նստարանին նստացնելով Թրենթ Ալեքսանդր-Առնոլդին, Էնդրյու Ռոբերտսոնին, Կոդի Գակպոյին և Մոհամեդ Սալահին, իսկ Վիրջիլ վան Դեյկը նույնիսկ հայտավորված չէր խաղին: