«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են «ՊՍԺ»-ի աջ պաշտպան Աշրաֆ Հակիմիի ծառայություններով։
Հակիմին խաղում է «ՊՍԺ»-ում 2021 թվականին «Ինտերից» 60 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո: Այս մրցաշրջանում Աշրաֆը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում:
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, Հակիմին այն խաղացողների թվում է, որոնց համար «ՊՍԺ»-ն պատրաստ է առաջարկներ լսել, իսկ Աշրաֆի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50-60 մլն ֆունտ ստեռլինգ։
Չեմպիոնների լիգայի անհաջողությունից հետո «ՊՍԺ»-ն ծրագրեր ունի թիմը վերակառուցելու, և 24 ամյա մարոկկացի ֆուտբոլիստի վաճառքը պետք է օգնի այդ գործին:
«Չելսին» հետաքրքրվում էր Հակիմիով երկու տարի առաջ, երբ Աշրաֆը լքեց «Ինտերը»: Աշրաֆի հետ կապված նպատակներ ունի նաև «Յունայթեդը»: