«Չելսին» 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց Ֆրենկ Լեմպարդի վերանշանակումից հետո՝ տանը 2:0 հաշվով զիջելով «Բրենտֆորդին»:
«Բրայթոնից» կրած պարտությունից հետո «ազնվականների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը թարմացրել էր մեկնարկային կազմը, այնտեղ ընդգրկելով Սեզար Ասպիլիկուետային, Տիագո Սիլվային, Նգոլո Կանտեին և Մատեո Կովաչիչին:
«Մեղուների» մեկնարկային կազմ վերադարձան Մատիաս Յորգենսենը, Մադս Ռոերսլևը, Ֆրանկ Օնիեկան և Յոան Վիսան:
Գոլեր՝ Սեզար Ասպիլիկուետա(ինքն․), Բրայան Մբեումո:
Դեղին՝ Վեսլի Ֆոֆանա- Մատիաս Յենսեն, Ռիկո Հենրի