Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր լոնդոնյան դերբիում միմյանց կհանդիպեն չեմպիոնական մրցավազքի գլխավոր ֆավորիտներից «Չելսին» և «Արսենալը»:
«Կապույտներն» այժմ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Չելսին» ընթացիկ մրցաշրջանում ամենից շատ հաղթանակներ տոնած (20) և ամենից քիչ պարտություն կրած (4) թիմն է: Ժոզե Մոուրինյոյի թիմն աչքի է ընկնում նաև ամուր պաշտպանությամբ: «Չելսին» 30 խաղում բաց է թողել ընդամենը 23 գնդակ:
Ինչ վերաբերվում է «Արսենալին», ապա «զինագործները» 62 միավորով զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը: «Արսենալը» նախորդ տուրում նվազագույն հաշվով առավելության հասավ «Տոտտենհեմի» նկատմամբ, իսկ «Չելսին» նվազագույն հաշվով պարտվեց «Աստոն Վիլլային»: Արսեն Վենգերի թիմում լուրջ կադրային խնդիրներ կան: Առողջական խնդիրների պատճառով ֆրանսիացու տրամադրության տակ չեն լինի հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստներ: «Արսենալի» համար այս խաղը կարևոր է ոչ միայն չեմպիոնական մրցավազքի առումով, այլ նաև, որ սա կլինի Արսեն Վենգերի 1000-րդ հանդիպումը՝ որպես «Արսենալի» գլխավոր մարզիչ:
Լոնդոնյան այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 181 անգամ և առավելությունը Լոնդոնի հյուսիսը ներկայացնող ակումբի կողմն է: «Արսենալը» հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 71-ում: 53 խաղում գրանցվել է ոչ ոքի և միայն 57 խաղում են ուժեղ գտնվել «ազնվականները»:
Խաղը տեղի կունենա վաղը Երևանի ժամանակով 16:45-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1: