Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց կհանդիպեն «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Ազնվականներն» այժմ վաստակած 73 միավորով վստահ գլխավորում են մրցաշարային աղյուսակը և մրցակիցների համեմատ մեկ խաղ պակաս են անցկացրել: «Չելսին» նախորդ տուրում մեծ դժվարությամբ հաղթեց վտանգավոր գոտում գտնվող «Քուինս Պարկ Ռեյնջերսին», իսկ «կարմիր սատանաներն» առանց որևէ խնդրի 4 գնդակ ուղարկեցին գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դարպասը:
Լուի վան Գալի սաներն անհաջող մեկնարկից հետո կարողացել են բարելավել իրենց դիրքերը և հաղթանակի դեպքում իրական կդարձնեն չեմպիոնական պայքարում իրենց շանսերը:
Այս մրցաշրջանի առաջին խաղում, որը կայացավ «Օլդ Թրաֆորդում», թիմերը փոխանակվեցին մեկական գոլով: Դիդեո Դրոգբայի գոլին «Յունայթեդից» պատասխանեց Ռոբին վան Պերսին:
Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 172 անգամ և առավելույունը մանչեսթերյան ակումբի կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 72-ում, 52 անգամ գրանցվել է խաղաղ ելք և միայն 48 հանդիպում է ավարտվել «կապույտների» առավելությամբ:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 1:2