Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» ընդունել էր առաջնության նորեկ «Նորվիչ Սիթիին»։
Ժոզե Մոուրինյոյի սաները վերջապես կարողացան հաղթանակ տանել։ Հանդիպման միակ և «ազնվականների» համար հաղթական գոլը 64-րդ րոպեին խփեց Դիեգո Կոստան։
Չնայած հաղթանակին, «Չելսին» կշարունակի գտնվել մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածում։
Գոլ․ Կոստա՝ 64ր։