Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Բերնլիին»:
Ժոզե Մոուրինյոյի սաները չկարողացան կոտրել հյուրերի դիմադրությունը: Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Բրանիսլավ Իվանովիչը, իսկ պատասխան գնդակը խփեց անգլիացի պաշտպան Բեն Մին:
Չնայած ոչ ոքի արդյունքին, «կապույտները»՝ վաստակած 60 միավորով կշարունակեն միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Իվանովիչ՝ 14ր, Մի՝ 81ր: