Երեկ կեսգիշերին կայացավ Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրից հետաձգված «Չելսի» – «Հադերսֆիլդ» հանդիպումը։
Լոնդոնյան ակումբը չկարողացավ հաղթանակի հասնել սեփական հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 50-րդ րոպեին բացեց Լորան Դեպուատրը, իսկ պատասխան գնդակը խփեց Մարկոս Ալոնսոն։
Այս արդյունքի շնորհիվ «Հադերսֆիլդն» ապահովեց տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում։
Գոլեր․ Դեպուատր՝ 50ր, Ալոնսո՝ 62ր։