Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր «Բրայթոն ընդ հոուվ Ալբիոնին»։
«Ազնվականները» երկու անպատասխան գնդակ խփեցին սեփական հարկի տակ։ Գոլերի հեղինակ դարձան Ալվարո Մորատան և Մարկոս Ալոնսոն։
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 42 միավորով կշարունակի պահպանել 3-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Մորատա՝ 46ր, Ալոնսո՝ 60ր։