Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր «Նյուքասլին», որից այս մրցաշրջանի առաջին խաղում պարտություն էր կրել:
Այս անգամ Ժոզե Մոուրինյոյի սաները կարողացան վստահ հաղթանակ տանել «կաչաղակների» նկատմամբ, որը Ալան Պարդյուի հեռանալուց հետո դեռևս գլխավոր մարզիչ չունի:
«Կապույտներից» գոլերի հեղինակ դարձան Օսկարը և առաջնության լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 49 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Օսկար՝ 43ր, Կոստա՝ 59ր: