Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի թերևս կենտրոնական հանդիպումը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր առաջատար «Չելսին» լոնդոնյան դերբիում հյուրընկալել էր 4-րդ տեղում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Ժոզե Մոուրինյոյի սաները հերթական վստահ հաղթանակը տարան: «Կապույտներից» գոլերի հեղինակ դարձան Ջոն Թերրին և Դիեգո Կոստան:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 45 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Թերրի՝ 31ր, Կոստա՝ 62ր: