Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր առաջնության նորեկ «Ուոթֆորդին»։
Գուս Հիդինգի գլխավորությամբ «կապույտները» ոչ ոքի խաղացին «Ուոթֆորդի» հետ։ «Չելսիից» դուբլի հեղինակ դարձավ Դիեգո Կոստան, իսկ հյուրերից աչքի ընկան Օդիոն Իգալոն և Տրոյ Դինին։
Այս հանդիպումից հետո «Ուոթֆորդը»՝ վաստկած 29 միավորով կշարունակի զբաղեցնել 7-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Կոստա՝ 32ր, 65ր, Դինի՝ 42ր, Իգալո՝ 56ր։