Պրեմիեր Լիգայի 2017/18 մրցաշրջանի իր առաջին խաղում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր «Բըրնլիին»։ «Ազնվականները» անակնկալ պարտություն կրեցին սեփական հարկի տակ։
14֊րդ րոպեին կոպիտ սահընկման համար դաշտից հեռացվեց լոնդոնյան ակումբի ավագ Գարի Կեհիլը, որից հետո դաշտի տերերը 3 անընդմեջ գնդակ ընդունեցին։ Դուբլի հեղինակ դարձավ Սեմ Վոուկսը, մեկ գոլով էլ աչքի ընկավ Սթիվեն Ուորդը։
1 ֆուտբոլիստ պակաս ունեցող «Չելսին» խփեց իր առաջին գոլը, իսկ երկրորդ գոլը խփեց իր 2֊րդ կարմիր քարտից հետո, երբ դաշտից հեռացվեց Սեսկ Ֆաբրեգասը։ Պրեմիեր Լիգայում իր նորամուտը գոլով և գոլային փոխանցումով նշեց Ալվարո Մորատան։
Գոլեր․ Վոուկս՝ 24ր, 43ր, Ուորդ՝ 39ր, Մորատա՝ 69ր, Լուիս՝ 88ր։
Հեռացումներ․ Կեհիլ՝ 14ր, Ֆաբրեգաս՝ 81ր։