Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալել էր 3-րդ հորիզոնականում գտնվող «Աստոն Վիլլային»:
Ժոզե Մոուրինյոյի սաները հերթական վստահ խաղն անցկացրին՝ այս անգամ հաղթելով 3:0 հաշվով: Լոնդոնյան ակումբից գոլերի հեղինակ դարձան Օսկարը, Վիլլիանը և ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 16 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Օսկար՝ 7ր, Կոստա՝ 59ր, Վիլլիան՝ 79: