Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»:
Այս մրցաշրջանի չեմպիոն դարձած «Չելսին» 3-1 հաշվով առավելության հասավ «սև կատուների» նկատմամբ: Լոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Լոիկ Ռեմին, մեկ անգամ էլ 11 մետրանոցից մրցակցի դարպասը գրավեց «կապույտների» լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան:
Այս խաղով երկրի արդեն գործող չեմպիոնները մրցաշրջանն ավարտեցին վաստակած 87 միավորով:
Գոլեր. Ֆլեթչեր՝ 26ր, Կոստա՝ 37ր (11մ), Ռեմի՝ 70ր, 88ր: