Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր վտանգավոր գոտում գտնվող «Սանդերենդին»։
Մրցաշրջանի մեկնարկային 16 խաղերից 9-ում պարտված «Չելսին», Մոուրինյոյի հեռացումից հետո վստահ հաղթանակ տարավ «սև կատուների» նկատմամբ։
«Ազնվականներից» գոլերի հեղինակ դարձան Բրանիսլավ Իվանովիչը, Պեդրոն և Օսկարը։ Իսկ հյուրերի միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց Ֆաբիո Բորինին։
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 18 միավորով բարձրացավ 14-րդ հորիզոնական։
Գոլեր․ Իվանովիչ՝ 5ր, Պեդրո՝ 13ր, Օսկար՝ 50ր (11մ), Բորինի՝ 53ր։