Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի կարևոր հանդիպումներից մեկը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» մրցեց առաջնության հայտնություն «Սաութհեմպտոնի» հետ:
Հյուրերն արագ առաջ անցան հաշվի մեջ և առավելությունը պահեցին մինչև 55-րդ րոպեն: Խաղի մեկնարկային վայրկայններին Ջեյ Ռոդրիգեսը գնդակն ուղարկեց Պետեր Չեխի դարպասը:
Երկրորդ խաղակեսում «Չելսիից» աչքի ընկան կենտրոնական պաշտպանները: Նախ Գարի Կեհիլը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ հետո Ջոն Թերրին խփեց «ազնվականների» հաղթական գնդակը: Խաղավարտից 2 րոպե առաջ էլ Դեմբա Բան խփեց իր թիմի երրորդ գնակը:
Այս խաղից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Գոլ․ Ռոդրիգես՝ 1ր, Կեհիլ՝ 55ր, Թերրի՝ 62ր, Բա՝ 90ր: