• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսի» 4-0 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Chelsea-SpursՊրեմիեր Լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր լոնդոնյան դերդիում միմյանց էին հանդիպել առաջատար «Չելսին» և «Տոտտենհեմը»:

Առաջին խաղակեսում հավասար պայքար ընթացավ և որոշ ցուցանիշներով հյուրերն անգամ գերազանցում էին «Չելսիին»:

Խաղի ելքը վճռվեց 56-րդ րոպեին, երբ Յան Վերտոնգենը գոլային փոխանցում կատարեց մրցակցի հարձակվող Սամուել Էտո՚Օյին: Ընդամենը 4 րոպե հետո էլ գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը կասկածելի իրավիճակում հյուրերի դարպասին 11 մետրանոց նշանակեց՝ միաժամանակ խաղադաշտից հեռացնելով Յունես Կաբուլին: «Չելսիի» երկրորդ գնդակն էլ խփեց Էդեն Ազարը: Թվային առավելություն ստացած «Չելսին» խաղի վերջին րոպեներին հաշիվը ջախջախիչ դարձրեց: Դուբլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Դեմբա Բան:

Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 66 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Գոլեր. Էտո՚Օ՝ 56ր, Ազար՝ 60ր (11մ), Բա՝ 88ր, 89ր:

Հեռացում. Կաբուլ՝ 59ր: