Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Չելսին» հյուրընկալեց «Աստոն Վիլլային»:
«Ազնվականները» շատ ակտիվ սկսեցին խաղը և արդեն 3-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Ֆերնանդո Տորրեսը՝ 1:0: 29-րդ րոպեին հենակետային կիսապաշտպանությունում հանդես եկող Դավիդ Լուիզը ստանդարտից գեղեցիկ հարվածով գրավեց Գուզմանի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0: 5 րոպե հետո հաշիվը արդեն 3:0 էր: Գոլն էլ իր հաշվին գրանցեց Բրանիսլավ Իվանովիչը՝ 3:0:
Երկրորդ խաղակեսում «կապույտները» շարունակեցին ճնշումը և 59-րդ րոպեին հաշիվը 4:0 էր: Գոլի հեղինակ դարձավ «Չելսիի» լեգենդ Ֆրենկ Լեմպարդը: 75-րդ րոպեին Ռամիրեսը խփեց իր թիմի 5-րդ գնդակը: Երեք րոպե հետո Օսկարը 11 մետրանոց վաստակեց, որն էլ անվրեպ իրացրեց՝ 6:0: Բայց այս ամենով չբավարարվեց «Չելսին»: 83-րդ րոպեին իր թիմի 7-րդ գնդակը խփեց Էդեն Ազարը, իսկ խաղավարտին դուբլ ձևակերպեց Ռամիրեսը:
«Չելսին» ջախջախեց «Աստոն Վիլլային» և վերադարձավ 3-րդ հորիզոնական:
Գոլեր. Տորրես՝ 3ր, Լուիզ՝ 29ր, Իվանովիչ՝ 34ր, Լեմպարդ՝ 59չ, Ռամիրես՝ 75ր, Օսկար՝ 79ր (11մ), Ազար՝ 83ր, Ռամիրես՝ 90+1ր