«Չելսիի» ֆուտբոլիստներ Ջոն Թերրին և Պետր Չեխը կմասնակցեն Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի «Ստոկ Սիթի»-«Չելսի» խաղին: Այս մասին հայտնում է Sky Sports:
Դեռ հայտնի չէ` արդյոք նրանք կկարողանան դաշտ դուրս գալ հենց մեկնարկային րոպեներից: Վնասվածքից հետո սա նրանց առաջին խաղն է լինելու:
Հիշեցնենք, որ խաղը կայանալու է հունվարի 12-ին Երևանի ժամանակով ժամը 19.00-ին: