«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը կարծում է, որ այնպիսի խաղով, ինչպիսին Ազարն անցկացրեց «Նյուքասալի» դեմ երեկվա խաղում, կարող է արժանանալ «Ոսկե գնդակին»:
Հենց բելգիացի կիսապաշտպանի հեթ-տրիկի շնորհիվ «Չելսին» «կաչաղակների» դեմ խաղում 3 միավոր վաստակեց և գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
-Ես արդեն ասել եմ, որ եթե նա շարունակի աշխատել և զարգացնել իր խաղը, ապա իր վարպետության շնորհիվ կարող է «Ոսկե գնդակ» ստանալ: Դա կախված է նրանից և նրա խաղընկերներից,- Չեխի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: