«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը հայտնել է իր կարծիքը Ֆրենկ Լեմպարդի հետ կապված իրավիճակի մասին: Լեմպարդի պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի վերջին:
-Մինչև մրցաշրջանի ավարտը դեռ 6 ամիս կա, այնպես որ դեռ կտեսնենք նա կհեռանա թե ոչ: Ես ակումբի սեփականատերը չեմ, բայց եթե նա շարունակի նույն ոգով խաղալ, ապա պայմանագիրը կերկարաձգվի:
Թիմը փոխվում է, Լեմպարդն էլ չի երիտասարդանում: Բայց նա առաջվա պես կարևոր է «Չելսիի» համար: Հնարավոր է` նա միշտ չէ, որ տեղ է գտնում մեկնարկային կազմում, կամ դաշտ դուրս գալիս ամեն խաղին: Այնուամենայնիվ, ամեն անգամ դաշտ դուրս գալիս` Լեմպարդն ապացուցում է, որ փորձառու և որակյալ ֆուտբոլիստ է: Հաճելի է դա տեսնելը:
Ես նրան ճանաչում եմ արդեն երկար տարիներ: Նա մեր ակումբի համար եղել և մնում է ֆանտաստիկ խաղացող,- հայտնել է Չեխը: Sky Sports