Քիչ առաջ կայացավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Անգլիական չորս ակումբներն իմացան իրենց մրցակիցներին:
Եվրոպական ուժեղագույն առաջնություն վերադարձած «Լիվերպուլը» հայտնվեց Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» հետ նույն խմբում: Ինչպես և անցած տարի, այս տարի էլ «Մանչեսթեր Սիթիին» մրցակիցներ են բաժին հասել ռուսական ԲԿՄԱ-ն և Մյունխենի «Բավարիան»: «Արսենալ» կրկին «Բորուսիայի» հետ կպայքարի խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար:
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները.
Խումբ A
1. «Ատլետիկո» (Իսպանիա)
2. «Յուվենտուս» (Իտալիա)
3. «Օլիմպիակոս» (Հունաստան)
4. «Մալմյո» (Շվեդիա)
Խումբ B
1. «Ռեալ» (Իսպանիա)
2. «Բազել» (Շվեյցարիա)
3. «Լիվերպուլ» (Անգլիա)
4. «Լուդոգորեց» (Բուլղարիա)
Խումբ C
1. «Բենֆիկա» (Պորտուգալիա)
2. «Զենիթ» (Ռուսաստան)
3. «Բայեր» (Գերմանիա)
4. «Մոնակո» (Ֆրանսիա)
Խումբ D
1. «Արսենալ» (Անգլիա)
2. «Բորուսիա» (Գերմանիա)
3. «Գալաթասարայ» (Թուրքիա)
4. «Անդերլեխտ» (Բելգիա)
Խումբ E
1. «Բավարիա» (Գերմանիա)
2. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
3. ԲԿՄԱ (Ռուսաստան)
4. «Ռոմա» (Իտալիա)
Խումբ F
1. «Բարսելոնա» (Իսպանիա)
2. ՊՍԺ (Ֆրանսիա)
3. «Այաքս» (Հոլանդիա)
4. ԱՊՈԵԼ (Կիպրոս)
Խումբ G
1. «Չելսի» (Անգլիա)
2. «Շալկե-04» (Գերմանիա)
3. «Սպորտինգ» (Պորտուգալիա)
4. «Մարիբոր» (Սլովենիա)
Խումբ H
1. «Պորտու» (Պորտուգալիա)
2. «Շախտյոր» (Ուկրաինա)
3. «Ատլետիկ» (Իսպանիա)
4. ԲԱՏԷ (Բելառուս)