Քիչ առաջ շվեյցարիական Նիոնում կայացավ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։
Անգլիական երեք ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Չելսին» իմացան այս փուլում իրենց մրցակիցներին։ Հիշեցնենք, որ խմբային փուլի արգելքը չհաղթահարեց «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Արսենալի» մրցակիցը առաջնության գործող չեմպիոն «Բարսելոնան» է, «Չելսիին» բաժին է ընկել իր համար արդեն հարազատ դարցած մրցակից ՊՍԺ-ն, իսկ «Մանչեսթեր Սիթին» հաջորդ փուլի ուղեգիրը կվիճարկի Կիևի «Դինամոյի» հետ։
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի զույգերը․
«Գենտ» – «Վոլֆսբուրգ»
«Ռոմա» – «Ռեալ»
ՊՍԺ – «Չելսի»
«Արսենալ» – «Բարսելոնա»
«Յուվենտուս» – «Բավարիա»
ՊՍՎ – «Ատլետիկո Մադրիդ»
«Բենֆիկա» – «Զենիթ»
«Դինամո Կիև» – «Մանչեսթեր Սիթի»