Չեմպիոնների Լիգայի G խմբում «Չելսին» հյուրընկալվել էր պորտուգալական «Պորտուին»։
Ժեզե Մոուրինյոյի թիմը 2-1 հաշվով պարտություն կրեց իր հայրենի ակումբից։ «Կապույտների» միակ գոլը 45-րդ րոպեին խփեց Վիլլիանը։
Այս պահին «Չելսին»՝ վաստակած 3 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ առաջատարը Կիևի «Դինամոն» է։
Գոլեր․ Անդրե՝ 39ր, Վիլիան՝ 45ր, Մայկոն՝ 52ր։