Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր «Գալաթասարային»:
Արսեն Վենգերի սաները ջախջախեցին թուրքական ակումբին: «Զինագործները» 4 գնդակ ուղարկեցին «Գալաթասարայի» դարպասը՝ բաց թողնելով միայն մեկը: Ընդ որում բաց թողած գոլը գրանցվեց այն բանից հետո, երբ դարպասապահ Վոյցեխ Շեսնին խաղի կանոնները խախտելու համար հեռացվեց դաշտից և լոնդոնցիների դարպասին 11 մետրանոց բերեց:
Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ Դենիել Ուելբեքը, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ: «Զինագործներից» մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալեքսիս Սանչեսը:
Գոլեր. Ուելբեք՝ 22ր, 30ր, 51ր, Սանչես՝ 41ր, Բուրակ՝ 63ր (11մ):
Հեռացում. Շեսնի՝ 63ր: