Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղն անցկացրին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Օլիմպիակոսը»: Թիմերն այս անգամ հանդիպել էին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:
Հունաստանում կայացած խաղն ավարտվել էր «Օլիմպիակոսի» վստահ հաղթանակով՝ 2:0: «Կարմիր սատանաներն»՝ իրենց նախկին ելույթների համեմատ, այս խաղին կերպարանափոխված էին ներկայացել: Դևիդ Մոյեսի թիմը բավական արագ և ագրեսիվ ֆուտբոլ խաղաց, ինչի շնորհիվ էլ ջախջախեց մրցակցին՝ 3:0: «Յունայթեդի» հարձակման գծում փայլեց Ռոբին վան Պերսին, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: «Յունայթեդը» երկու խաղերի արդյունքում հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ:
Ավելացնենք, որ մինչ այս Պրեմիեր Լիգայի ակումբներից Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև «Չելսին»:
Գոլեր. վան Պերսի՝ 25ր (11մ), 45ր, 51ր: