Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղն անցկացրեց «Չելսին»: «Ազնվականները» Լոնդոնում ընդունել էին թուրքական «Գալաթասարային»:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Այս անգամ ուժեղ գտնվեցին դաշտի տերերը՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով հյուրեի դարպասը:
Հանդիպամն հաշիվը 4-րդ րոպեին բացեց Սամուել Էտո՚Օն: Առաջին խաղակեսում Մոուրինյոյի սաներին հաջողվեց նաև կրկնապատկել հաշիվը: 42-րդ րոպեին իր թիմի երկրորդ գնդակը խփեց Գարի Կեհիլը:
Երկրորդ խաղակեսում թիմերը չկարողացան հաշվի մեջ փոփոխություն մտցնել և խաղն ավարտվեց «Չելսիի» հաղթանակով, որն էլ պայքարը կշարունակի 1/4 եզրափակչում:
Գոլեր. Էտո՚Օ՝ 4ր, Կեհիլ՝ 42ր: