«Սուոնսի Սիթիի» պաշտպան Չիկո Ֆլորեսը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը ուելսյան ակումբի հետ:
Հիշեցնենք, որ «կարապները» Ֆլորեսին 2 մլն ֆունտով ձեռք բերեցին անցած տարի՝ «Ջենովայից»: Չիկոն այժմ Միքայել Լաուդրուպի թիմի առաջատարներից մեկն է:
Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, 26-ամյա իսպանացին երկարաձգել է պայմանագիրը և նոր պայմանագրով «Սուոնսիում» հանդես կգա մինչև 2016թ-ի ամառը:
Ավելացնենք, որ Չիկոն նոր է վերադարձել վնասվածքից, որի պատճառով բաց թողեց երկու ամիս: Ֆլորեսը չկարողացավ թիմին օգնել նաև Լիգայի գավաթի հաղթական խաղում: