«Սուոնսիի» կենտրոնական պաշտպան Չիկո Ֆլորեսը վնասվածքի պատճառով չի մասնակցի կիրակի կայանալիք Լիգայի գավաթի եզրափակչին:
Արդեն այս առավոտ 25-ամյա խաղացողը հույս ուներ մասնակցել «Ուեմբլիում» կայանալիք եզրափակչին: Իր թվիթերյան էջում Չիկոն հայտնել է, որ արդեն սկսել է մարզումները:
Սակայն ֆուտբոլիստը ակումբի բժիշկների կողմից թույլտվություն չի ստացել:
-Այսօր Չիկոն փորձեց ֆիտնես թեստ անցնել, սակայն նրա վիճակը դեռ հեռու է բավարարից: Ես նրա ապաքինման համար կտայի 4-ից 6 շաբաթ: Ինքն էլ է հասկանում, որ դեռ շուտ է,- ասել է «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը: BBC
«Սուոնսիի» պաշտոնական կայքը հաղորդում է նաև, որ գավաթի եզրափակչում դարպասը կվստահվի 34-ամյա Ջերարդ Թրեմելին: