«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը պատասխանել է իր խաղընկեր Ռոբին վան Պերսիի քննադատություններին և վերջինիս խորհուրդ է տվել լինել շնորհակալ:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Օլիմպիակոսին» 2:0 հաշվով պարտվելուց հետո վան Պերսին հայտնեց, որ իր խաղընկերները խանգարում էին իրեն՝ խաղալով իր դիրքում:
Սակայն Էրնանդեսը կարծում է, որ ոչ մի ֆուտբոլիստ չի կարող իրեն թիմից վեր դասել:
-Առանց թիմակիցներիդ դու ֆուտբոլում ոչնչի չես հասնի: Պետք է միշտ շնորհակալ լինել,- Էրնանդեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Վան Պերսիի հայտարարությանը պատասխանել է նաև «Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ջոննի Ջայլզը:
-Դա ուղղակի ցույց է տալիս, որ վան Պերսին հիմար է: Նա ասում է, որ ինքը մեղք չունի: Դե իհարկե, դա իր մեղքը չէ: Սակայն այն խաղում, որը ես եմ տեսել, նա ոչինչ չարեց և չէր էլ ձգտում անել,- ասել է Ջայլզը: