• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՉԼ․ «Լեսթերը» հաղթեց «Սևիլյային» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Լեսթեր Սիթին» ընդունել էր «Սևիլյային»։

«Աղվեսները» հրաշք գործեցին սեփական հարկի տակ՝ հաղթահարելով իսպանական ակումբի արգելքը։ Առաջին խաղում անգլիական ակումբը պարտվել էր 2-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց Ուես Մորգանը։ «Լեսթերին» անհրաժեշտ էր միայն պահել ձեռք բերած առավելությունը և գոլ բաց չթողնել։ Սակայն 54-րդ րոպեին նրանք երկրորդ գոլն ուղարկեցին հյուրերի դարպասը, ովքեր 74-րդ րոպեին Սամիր Նասրիի կարմիր քարտից հետո հայտնվեցին ծանր դրությունում։ Խաղավարտից 10 րոպե առաջ 11 մետրանոց նշանակվեց «աղվեսների» դարպասին, որը հետ մղեց Կասպեր Շմեյխելը։

Այս հաղթանակով «Լեսթեր Սիթին» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ։ «Հեքիաթը շարունակվում է»։

Գոլեր․ Մորգան՝ 27ր, Օլբրայթոն՝ 54ր

Հեռացում․ Նասրի՝ 74ր։