«Չելսին» քիչ էր մնում պատժվեր ժամանակից շուտ գործը ավարտված համարելու համար, բայց նույնիսկ «Լյուտոնի» հետ արտագնա հանդիպման վերջնամասում երկու գնդակ բաց թողնելուց հետո կարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝ 2:3։
«Գլխարկագործների» մեկնարկային կազմում ընդամենը մեկ փոփոխություն էր տեղի ունեցել՝ Իսսա Կաբորեն փոխարինել էր Ռայան Գիլսին։
«Կրիստալ Փելեսի» դարպասը խփած հաղթական գոլը Նոնի Մադուեկեին հնարավորություն տվեց այս խաղում հայտնվել «կապույտների» մեկնարկային կազմում: Քոուլ Պալմերը նույնպես հայտնվեց խաղադաշտում հանդիպման առաջին րոպեներից, իսկ Ռահիմ Ստերլինգը հայտավորված էր միայն փոխարինողների թվում։
«Լյուտոն Թաուն» 2 – 3 «Չելսի»
Գոլեր՝ Բարքլի, Ադեբայո – Պալմեր (2), Մադուեկե
Դեղին՝ Բրաուն, Մենգի – Դիսասի, Գուստո