«Չելսին» հայտարարել է, որ կիսապաշտպան Քարնի Չուկվուեմեկան ձախ ծնկի վիրահատության է ենթարկվել։
Հենց Չուկվուեմեկան խփեց «Չելսիի» միակ գոլը անցած կիրակի «Վեստ Հեմի» դեմ տանուլ տված դերբիում (3-1):
Լոնդոնի մարզադաշտում կայացած հանդիպումը Քարնիի համար ավարտվել է առաջին խաղակեսի վերջում, երբ 19 ամյա անգլիացին վնասվածք է ստացել «կապույտների» նախկին խաղացող Էմերսոն Պալմերիի հետ բախման արդյունքում։
Առաջին բուժօգնություն ստանալուց հետո Չուկվուեմեկային «Չելսիի» ֆիզիոթերապևտները դուրս են բերել խաղադաշտից՝ վնասված ոտքը կապած:
«Չելսին» երեքշաբթի առավոտյան մանրամասներ է ներկայացրել Չուկվուեմեկայի առողջական վիճակի մասին: Քարնին արդեն վիրահատվել է և այժմ վերականգնողական ծրագիր է սկսում «Կոբհեմ» բազայում «կապույտների» բժշկական անձնակազմի հսկողության ներքո:
Սպասվում է, որ Չուկվուեմեկայի վերականգնումը կտևի մոտ վեց շաբաթ: Սա ևս մեկ մեծ կորուստ է «Չելսիի» համար այս ամառ Ռիս Ջեյմսից, Վեսլի Ֆոֆանից և Քրիստոֆեր Նկունկուից հետո: