«Մադրիդի Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:
Ինչպես հայտնի է, Մոուրինյոն համարվում է «Չելսիի» հաջորդ մարզչի ամենահավանական թեկնածուն: Իսպանական գրանդից Մոուրինյոյի պաշտոնանկության լուրը ավելի է մեծացնում «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելու նրա շանսերը:
-Ժոզե Մոուրինյոյի հետ խոսակցությունից հետո մենք որոշեցինք սպասել մինչև մրցաշրջանի ավարտը: Ե՛վ ակումբը, և՛ մարզիչը համաձայն են այն մտքի հետ, որ ժամանակն է եկել վերջ դնելու համագործակցությանը:
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոուրինյոյին՝ իր կատարած աշխատանքի համար,- հայտնել է Պերեսը:
Ավելացնենք, որ Ռաֆայել Բենիտեսը «Չելսիում» ևս երկու խաղ ունի: Իսպանացի մասնագետը իր պարտականությունները կավարտի ԱՄՆ-ում անցկացվելիք ընկերական խաղերից հետո: