«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն խոստովանել է, որ կիրակի օրը կայանալիք խաղի ընթացքում ուշադրություն չի դարձնելու «Նյուքասլի» երկրպագուների վիրավորանքներին:
Վերջերս Դի Կանիոն հերքեց լուրերն այն մասին, թե ինքը ֆաշիստական գաղափարախոսության կողմնակից է: Այնուամենայնիվ, ոստիկանությունը զգուշացրել է «կաչաղակների» երկրպագուներին, որ անթույլատրելի են իտալացու հասցեին արվող ցանկացած ծաղր:
Անձամբ Պաոլոն կենտրոնացած է բուն խաղի վրա: Նա հանգիստ է վերաբերվում իր հասցեին արվող վիրավորանքներին:
-Չգիտեմ, թե ինչու է ոստիկանությունը խոսում այդ մասին: Ես ոչինչ չեմ լսում խաղի ժամանակ, ոչինչ չեմ զգում: Դա ինձ համար խնդիր չէ:
Երբ ես ֆուտբոլիստ էի, լսում էի երկրպագուներին, որովհետև նրանք ինձ լավ իմպուլս էին հաղորդում: Սակայն այժմ որպես մարզիչ՝ իմ ուշադրությունն ամբողջությամբ ուղղված է խաղացողներին,- հայտնել է մասնագետը: ESPN