• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաոլո Դի Կանիո. «Վիրավորանքն ինձ համար խնդիր չի»

Պաոլո Դի Կանիո«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն խոստովանել է, որ կիրակի օրը կայանալիք խաղի ընթացքում ուշադրություն չի դարձնելու «Նյուքասլի» երկրպագուների վիրավորանքներին:

Վերջերս Դի Կանիոն հերքեց լուրերն այն մասին, թե ինքը ֆաշիստական գաղափարախոսության կողմնակից է: Այնուամենայնիվ, ոստիկանությունը զգուշացրել է «կաչաղակների» երկրպագուներին, որ անթույլատրելի են իտալացու հասցեին արվող ցանկացած ծաղր:

Անձամբ Պաոլոն կենտրոնացած է բուն խաղի վրա: Նա հանգիստ է վերաբերվում իր հասցեին արվող վիրավորանքներին:

-Չգիտեմ, թե ինչու է ոստիկանությունը խոսում այդ մասին: Ես ոչինչ չեմ լսում խաղի ժամանակ, ոչինչ չեմ զգում: Դա ինձ համար խնդիր չէ:

Երբ ես ֆուտբոլիստ էի, լսում էի երկրպագուներին, որովհետև նրանք ինձ լավ իմպուլս էին հաղորդում: Սակայն այժմ որպես մարզիչ՝ իմ ուշադրությունն ամբողջությամբ ուղղված է խաղացողներին,- հայտնել է մասնագետը: ESPN

Հետաքրքիր փաստեր