«Կորինտիանսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն իր տեղափոխության համար «Տոտտենհեմին» կպատասխանի Կոնֆեդերացիայի գավաթի ավարտից հետո:
Այս շաբաթ պարզ դարձավ, որ «Կորինտիանսը» համաձայնվել է 17 մլն ֆունտի դիմաց 24-ամյա կիսապաշտպանին զիջել «Տոտտենհեմին»: Պաուլինյոն հաստատել է այդ ինֆորմացիան, սակայն նշել է, որ առայժմ որոշում չի կայացրել, քանի որ այժմ տրամադրված է հավաքականում իր ելույթների վրա:
-«Տոտտենհեմը» պաշտոնական առաջարկ է արել «Կորինտիանսին»: Նախ ես կխոսեմ ընտանիքիս հետ և հետո որոշում կկայացնեմ: Սակայն այդ ամենը Կոնֆեդերացիայի գավաթից հետո,- ասել է Պաուլինյոն: talkSPORT.