• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պապիս Սիսե. «Նյուքասլի» այժմյան առաջադրանքն է հասնել Եվրոպա Լիգայի եզրափակիչ»

Պապիս Սիսե«Նյուքասլի» հարձակվող Պապիս Սիսեն պատմել է թիմի առջև դրված առաջադրանքների մասին այս մրցաշրջանի համար:

-Մենք դեռ Եվրոպա Լիգա ունենք: Մենք արդեն գտնվում ենք առաջնության լուրջ փուլում: Ոչ մեկը չգիտի՝ մենք կհաղթենք, թե ոչ: Սակայն մեր նպատակն է հասնել եզրափակիչ, և մենք կարող ենք այդ նպատակն իրականացնել:

Երջանիկ եմ, որովհետև մի քանի գոլ եմ խփել, իսկ թիմը սկսում է լավ ֆուտբոլ ցուցադրել: Պրեմիեր Լիգայում բավականին քանակով խաղ ունենք, որպեսզի տեղ զբաղեցնենք լավագույն տասնյակում:

Մեզ համար դա կարևոր է: Անհրաժեշտ է, որպեսզի մտածենք հաջորդ մրցաշրջանի մասին,- հայտնել է Սիսեն:

Եվրոպա Լիգայում «Նյուքասլի» հաջորդ մրցակիցը «Բենֆիկան» է: Առաջին խաղը կկայանա ապրիլի 4-ին Պորտուգալիայում: