«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպան Պատրիս Էվրան հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով կարող է հաջորդ ամառ լքել «Յունայթեդը»:
Կարծիք կա, որ փորձառու ֆրանսիացին գոհ չէ այն բանից, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակման օրը «Յունայթեդը» փորձում էր գնել «Էվերթոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսին կամ «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրոյին:
Բացի այդ, Պատրիսի ներկայիս պայմանագիրը «Յունայթեդի» հետ կլրանա հաջորդ ամառ: Եվ, չնայած պաշտպանի կարծիքով, ակումբի ղեկավարությունը պատրաստ է իրեն նոր պայմանագիր առաջարկել, սակայն վերջինս մտածում է ակումբը փոխելու մասին:
-Ոչ, ակումբի կողմից այլ ֆուտբոլիստների հանդեպ հետաքրքրությունը այստեղ ոչ մի կապ չունի: Խնդիրն ավելի շատ անձնական է: «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է, որ ես այստեղ ավարտեմ կարիերաս,- Էվրայի խոսքերն է մեջբերում Telefoot-ը: