«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան հայտնել է, որ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը չի կորցրել իր թիմի աջակցությունը:
Խոսվում էր, որ «Յունայթեդի» ոչ բոլոր ֆուտբոլիստներն են գոհ մարզումներ անցկացնելու Մոյեսի մեթոդներից: Օրինակ «Օլիմպիակոսից» կրած պարտությունից հետո Ռոբին վան Պերսին հայտնեց իր գժգոհությունը:
-Մեզ մոտ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Սէր Ալեքս Ֆերգյուսոնի ղեկավարությամբ թիմը խաղացել է ավելի քան 26 տարի:
Մենք աջակցում են նոր մարզչին: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նվաճենք Չեմպիոնների Լիգայի հաջորդ փուլի ուղեգիր: Կհաղթենք տիտղոսներ թե ոչ, դրանից չի փոխվի իմ սերն այս ակումբի նկատմամբ,- ասել է Էվրան: RMC