«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան հայտնել է, որ վերջին տարիներին գրանցած հաջողություններով «Յունայթեդը» ստեղծել է իրեն ատողների բանակ:
Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթիի» պարտությունը «Տոտտենհեմից» թույլ է տալիս «մանկունյանցիներին» արդեն այսօր երեկոյան տոնել 20-րդ չեմպիոնական տիտղոսը: «Յունայթեդն» այսօր հյուրընկալելու է «Աստոն Վիլլային»:
Էվրայի կարծիքով շատերն են նախանձում «կարմիր սատանաներին» և ուրախանում են նրա յուրաքանչյուր պարտությամբ: Մինչդեռ Պատրիսը վստահ է, որ իր թիմը կարող է հաղթահարել այդ ճնշումը:
-Մարդիկ ցանկանում են տեսնել, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդը» սխալվում: Այն յոթ տարիների ընթացքում, որ ես գտնվում եմ այստեղ, այսպես եղել է միշտ:
Երբ դու պարտվում ես մի խաղում, ապա դա կարծես աշխարհի վերջն է: Եթե դու ի վիճակի չես հաղթահարել այսպիսի ճնշում, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» քո տեղը չէ,- հայտնել է ֆուտբոլիստը: Daily Mail