• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պատրիս Էվրա. «Մարդիկ «Յունայթեդի» անհաջողությունն են ցանկանում»

Պատրիս Էվրա«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան հայտնել է, որ վերջին տարիներին գրանցած հաջողություններով «Յունայթեդը» ստեղծել է իրեն ատողների բանակ:

Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթիի» պարտությունը «Տոտտենհեմից» թույլ է տալիս «մանկունյանցիներին» արդեն այսօր երեկոյան տոնել 20-րդ չեմպիոնական տիտղոսը: «Յունայթեդն» այսօր հյուրընկալելու է «Աստոն Վիլլային»:

Էվրայի կարծիքով շատերն են նախանձում «կարմիր սատանաներին» և ուրախանում են նրա յուրաքանչյուր պարտությամբ: Մինչդեռ Պատրիսը վստահ է, որ իր թիմը կարող է հաղթահարել այդ ճնշումը:

-Մարդիկ ցանկանում են տեսնել, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդը» սխալվում: Այն յոթ տարիների ընթացքում, որ ես գտնվում եմ այստեղ, այսպես եղել է միշտ:

Երբ դու պարտվում ես մի խաղում, ապա դա կարծես աշխարհի վերջն է: Եթե դու ի վիճակի չես հաղթահարել այսպիսի ճնշում, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» քո տեղը չէ,- հայտնել է ֆուտբոլիստը: Daily Mail

Հետաքրքիր փաստեր