• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պատրիս Էվրա. «Վան Պերսին ճիշտ ընտրություն է կատարել»

Պատրիս Էվրա և Ռոբին վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան կարծում է, որ իր թիմակից Ռոբին վան Պերսին ճիշտ ընտրություն է կատարել՝ անցած տարի «Արսենալից» տեղափոխվելով «Օլդ Թրաֆորդ»:

Անցած կիրակի օրը կայացած խաղում հենց վան Պերսին «զինագործներին» զրկեց հաղթանակից՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը (1:1): Ամբողջ խաղի ընթացքում «Արսենալի» երկրպագուները սուլում էին վան Պերսիին՝ այդպես էլ չներելով նրա տեղափոխությունը «Յունայթեդ»:

Մինչդեռ Էվրայի կարծիքով հոլանդացին նման վերաբերմունքի արժանի չէր, որովհետև շատ բան է արել իր նախկին ակումբի համար:

-Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու էին երկրպագուները սուլում նրան: Հիասթափված եմ, որովհետև երկրպագուներն այնքան արագ մոռացան այն, ինչ իրենց ակումբի համար արել էր վան Պերսին: Ռոբինը նույնպես նման զգացմունքներ ուներ:

Նա սխալ ընտրություն չի կատարել: Նա չափազանց երկար ժամանակ չեմպիոնական տիտղոս չէր նվաճել «Արսենալի» հետ, իսկ տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»՝ միանգամից ստացավ այն,- հայտնել է Էվրան: Goal

Հետաքրքիր փաստեր