«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն վախենում է, որ թիմի երկրպագուների զայրույթից կարող են տուժել իր ընտանիքի անդամները և հարազատները:
Չնայած երկրպագուների քննադատությանը և ակումբից հեռանալու պահանջներին՝ Պարդյուն չի վախենում առանց թիկնապահների քայլել Նյուքասլի փողոցներով:
Օրեր առաջ քաղաքում զբոսանքի ժամանակ Ալանը վեճ էր ունեցել մի քանի երկրպագուների հետ: Պարդյուն վախենում է, որ դժգոհ երկրպագուները կարող են վնասել իր բարեկամներին:
-Ինձ անհանգստացնում է այն, որ դա կարող է հասնել իմ ընտանիքին, ընկերներին և բարեկամներին: Այո, ես զբոսնել եմ քաղաքում և շարունակելու եմ դա անել: Այս շաբաթ մի քանի երկրպագուներ հանդիպեցին, ովքեր հայտնեցին իրենց կարծիքները, սակայն իմ տեսանկյունից, դա ֆուտբոլային մարզչի աշխատանքի մի մասն է:
Քննադատությունները միայն ստիպում են, որպեսզի ապացուցեմ նրանց սխալ լինելը: Ես չեմ անտեսում նրանց կարծիքները, սակայն նաև չեմ ընդունում,- ասել է Պարդյուն: Daily Mail